ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մայաները դեռ հայտնաբերվում են

Մայաները դեռ հայտնաբերվում են
07.10.2018 | 12:43

ԱՄՆ-ի Թուլեյնի համալսարանի Science գիտական ամսագիրը պատմում է անհավանական գտածոյի մասին` մայաների անհայտ քաղաքի: Օգտագործվել է LiDAR տեխնոլոգիա, որ նշանակում է բացահայտում, նույնականացում և հեռավորության որոշում լույսի օգնությամբ: Քաղաքը Գվատեմալայի ջունգլիներում է: Ուսումնասիրելով 2000 քառակուսի կիլոմետր` գիտնականները գտել են 60000 հինավուրց կառույցներ: Քաղաքի յուրաքանչյուր քառակուսի կիլեմետրում եղել է 30 կառույց, որ գիտնականների գնահատականով նշանակում է` բնակչության խտությունը (650-800 թթ,) 1 քառակուսի կիլոմետրի վրա 80-120 մարդ:

Կառույցների տեղակայումը վկայում է կենտրոնացվածությունը` քաղաքում եղել են և կենտրոնական հրապարակներ, և գյուղական շրջաններ, և քաղաքամերձ գոտիներ: Քաղաքի տարբեր հատվածներում գտնվել են պաշտպանական շինություններ: «Այդ պատշգամբները և ջրարբիացման ջրանցքները, ջրամբարտակները, պաշտպանիչ ամրությունները վկայում են, որ մայաները լանդշաֆտի փոփոխության ապշեցուցիչ աշխատանքներ են արել, որի մասշտաբները նախկինում մենք նույնիսկ չէինք կարող պատկերացնել»` պատմում է հնագետ Ֆրանսիսկո Էստրադա Բելին:
ВВС


Հ.Գ. Իսկ ինչու՞ ոչ: Գիտնականները նույնիսկ 21-րդ դարում չեն գտել առեղծվածի բացահայտումը` ու՞ր և ինչու՞ անհետացան մայաները, ացտեկները, ինկերը` թողնելով քաղաքակրթության այնպիսի վկայություններ, որ ոչ մի հնագույն քաղաքակրթության չեն զիջում իրենց պատմական արժեքով: Առաջարկվել է նույնիսկ էքզիստենցիալ տարբերակ` նրանք ընդհանրական ինքնասպանություն են գործել, որ նույնքան գոյության իրավունք ունի, որքան տևական երաշտի տարբերակը, որ տեղաբնակներին մատնել է սովի և ստիպել ցրվել աշխարհով մեկ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ